Թուրքիայում փարիզյան ահաբեկչության գործով կասկածյալ է ձերբակալվել

Թուրքիայում փարիզյան ահաբեկչության գործով կասկածյալ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ծագումով մարոկացի մի բելգիացու` Փարիզում ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով, հայտնում է Reuters գործակալությունը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:

Ըստ գործակալության, 26-ամյա Ահմեդ Դահմանին ձերբակալվել է Անթալիայի հյուրանոցներից մեկում: Նրան կասկածում են Փարիզի ահաբեկչության թիրախներն ընտրելու մեջ:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Հյուրանոցից ոչ հեռու ոստիկանները ձերբակալել են Սիրիայի 2 քաղաքացու, որոնց, ըստ ոստիկանության կասկածների, ԻՊ ահաբեկչական խմբավորումը Սիրիա էր ուղարկել ապահովելու համար Դահմանի անվտանգ անցումը սահմանով: Կասկածյալները, հավանաբար, պետք է դիմավորեին Դահմանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փարիզում ահաբեկչական գործողություններ իրականացրած Ահմադ Ալմոհամեդը, որը պայթեցրեց իրեն «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, Ֆրանսիա էր ժամանել Թուրքիայի տարածքով` որպես սիրիացի փախստական:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԻՊ 8 գրոհային է ձերբակալվել Ստամբուլի օդանավակայանում: Հարցաքննության ժամանակ պարզվեց, որ նրանք մտադիր էին ապօրինաբար մուտք գործել Գերմանիայի տարածք: Նրանք Ստամբուլ էին ժամանել Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքից որպես զբոսաշրջիկներ: Սակայն օդանավակայանի անվտանգության աշխատակիցները որոշել են ձերբակալել և հարցաքննել նրանց:

Մինչդեռ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության Թուրքիա փախած հրամանատար Սաիդը թուրքական Cumhuriyet թերթին պատմել է կազմակերպության հետախուզական աշխատանքների, Թուրքիայի հետ ունեցած սերտ հարաբերությունների և կազմակերպության թուրք զինյալների մասին: «Երկար ժամանակ ԻՊ-ի համար «բաց անցակետ»-ի ռեժիմ էր կիրառվում Թուրքիայի հետ սահմանին: Այս պահին արդեն Թել Աբյադը քրդերի ձեռքում է: Միայն Քիլիսի կողմից է հնարավոր զինյալներ անցկացնել»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---