Բելգիայի վարչապետ. Երկրում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություններ կան

Բելգիայի վարչապետ. Երկրում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություններ կան

PanARMENIAN.Net - Բելգիան երկրում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություն ունի, հայտնում է Le Soir-ը: Այդ մասին ազգային անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է երկրի վարչապետ Շառլ Միշելը։

Նրա խոսքով՝ հենց դրա հետ է կապված երկրում ահաբեկչության սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին որոշումը, հայտնում է Tert.am-ը gazeta.ru-ի վրա հղումով:

Բրյուսելում հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր` 4-րդ մակարդակ: Հայտարարվել էր, որ Բելգիայի իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության շրջանակում:

«Պոտենցիալ թիրախներ են՝ առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը, հանրային վայրերը»,- ասել է վարչապետը: Նա նաև նշել է, որ ըստ առկա տեղեկության՝ երկրում ծրագրվել են «պայթյուններ մի քանի վայրերում՝ մի քանի մարդկանց կողմից»։

Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի իշխանությունները փակել են Բրյուսելի մետրոն ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Իշխանությունները խնդրել են Բրյուսելի բնակիչներին խուսափել մարդկանց կուտակումներից հարձակման «լուրջ և անխուսափելի» սպառնալիքի պատճառով: Ինչի հետ են կապված նման միջոցները, իշխանությունները չեն հայտնել:

«Խորհուրդ բնակչությանը` խուսափեք մարդաշատ վայրերից, օրինակ, առևտրի կենտրոններից, համերգներից, այլ միջոցառումներից»,-ասվում է ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցչի հայտարարության մեջ:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---