Վրաստանի ՊԱԾ-ն հետաքննում է ԻՊ կողմից երկրին սպառնալիքը24 նոյեմբերի 2015 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել`համացանցում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից հայտնված տեսանյութի առնչությամբ: Դրանում խմբավորումը սպառնում է Վրաստանին, հայտնում է Նովոստի-Գրուզիան: Նոյեմբերի 23-ին ԻՊ-ը տեսանյութ է հրապարակել, որում մի քանի անձինք վրացերենով կոչ են անում Վրաստանի մուսուլմաններին աջակցել ԻՊ-ին և միաժամանակ սպառնում երկրին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր` 4-րդ մակարդակ: Երկրի իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության շրջանակում: Կարդացեք նաև՝ ԻՊ գրոհայինները սպառնում են պայթեցնել Սպիտակ տունը Օլանդ. Ֆրանսիական ավիակիրը կաշխատի առավելագույն վնասը հասցնել ԻՊ-ին Բելգիայի վարչապետ. Երկրում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություններ կան Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |