Ստամբուլում Հռոմի Պապի այցելության դեմ ուղղված զանգվածային բողոքի ցույց է անցել

PanARMENIAN.Net - Կիրակի օրը` նոյեմբերի 26-ին, մոտ 20 հազար մարդ Ստամբուլում ցույց են անցկացրել` բողոքելով Թուրքիա Հռոմի Պապի ծրագրված այցելության դեմ: Մասնակիցների թիվը, սակայն, կազմակերպիչների սպասումներից ավելի քիչ էր. կազմակերպիչները հույ ունեին ցույցին ներգրավել մինչեւ մեկ միլոն մարդ: Բողոքի ցույցը կազմակերպվել է իսլամական արմատական կուսակցություններից մեկի կողմից:



Հիշեցնենք, որ Բենեդիկտ XVI-ը սեպտեմբերին Ռեգենսբուրգում ասված իր խոսքում արտահայտություններ էր արել Մուհամմեդ մարգարեի հասցեին, որը բողոքի ալիք բարձրացրեց իսլամական աշխարհում: Կիրակի Հռոմի Պապը ընդգծեց իր բարեկամական վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: Նա հայտարարեց Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, որ ուղեվորվում է թուրք ժողովրդի եւ նրա ներկայացուցիչների հետ հանդիպման խորը հարգանքի զգացումով: Բենեդիկտ XVI-ի այցը ծրագրված է նոյեմբերի 28-30, որի ընթացքում նա կայցելի Անկարա, Էֆես եւ Ստամբուլ, հայտնում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---