Իրանի խորհրդարանի խոսնակը խոցված Սու-24-ի մասին. Դա Թուրքիայի մեծ սխալն էր, Օբամայի աջակցությունն` էլ ավելի մեծ26 նոյեմբերի 2015 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մեծ սխալ են գործել, խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, սակայն ԱՄՆ էլ ավելի մեծ սխալ է արել` սատարելով թուրքական իշխանություններին: «Դա մեծ սխալ էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունն այդ գործողությանն էլ ավելի մեծ սխալ էր, որն ավելի է սրում հակամարտությունը տարածաշրջանում»,-ասել է Լարիջանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշում է Press TV-ն, ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ԱՄՆ-ն աջակցություն հայտնեց Թուրքիային` հայտարարելով, թե ռուսական ինքնաթիռն իբր խախտել էր Թուրքիայի օդային տարածքը և «Թուրքիան, ինչպես ցանկացած այլ երկիր, իր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու իրավունք ունի»: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել: Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը: Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |