Ամերիկացի դիվանագետ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ձգտում են խաղաղության28 նոյեմբերի 2006 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները ձգտում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման: «Մեթյու Բրայզայի բացակայության պատճառը Ադրբեջանում կայացած վերջին հանդիպմանը բացատրվում է նրանով, որ ամերիկացի համանախագահն, որը արտահայտում է իր երկրի ձգտումը խաղաղ կարգավորմանը, ժամանակ առ ժամանակ հանդիպում է Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ»,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ աշխատանքի բաժնի պետ Ջոնաթան Հենիկը: Դիվանագետը իր վերաբերմունքը չի հայտնել այն հարցի առնչությամբ, որ ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել, եթե Ադրբեջանը պահանջի մարտական գործողություններ սկսել տարածքներն ազատելու նպատակով: «ԱՄՆ-ն ցանկանում է ղարաբաղյան հակամարտության միայն խաղաղ կարգավորում: Դա լավագույն տարբերակն է...Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ես չեմ կարող որեւէ հայտարարություն անել այդ առիթով»,-նշել է Հենիկը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |