Ոստիկանության և կրոնավոր շիաների բախումներ Ադրբեջանում. 8 զոհ կա

Ոստիկանության և կրոնավոր շիաների բախումներ Ադրբեջանում. 8 զոհ կա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին ադրբեջանական ոստիկանությունը գործողություն է իրականացրել Բաքվի մերձակա Նարդարան ավանում՝ նամազի ժամանակ ձերբակալելով աստվածաբան Թալե Բագիրզադեին:

Բագիրզադեի ձերբակալությունը դժգոհություն է առաջացրել ավանի բնակիչների շրջանում, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Բախումները վերածվել են փոխհրաձգության ինքնաձիգների կիրառմամբ՝ սպանվել է 8 մարդ, որից 4-ը՝ ոստիկան, գրում է «Վեստին»:

Մուտքը ավան արգելափակված է ոստիկանության կողմից: Ուժեղացված հսկողության տակ է վերցված նաև Սաբունչիի քաղաքային հիվանդանոցը, ուր տեղափոխվել են բախման ժամանակ վիրավորվածները:

Նարդարանը Բաքվին մերձակա ավան է՝ քաղաքի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա է: Այստեղ ապրում են կրոնավոր շիա մահմեդականները: Ադրբեջանի իշխանությունների և նարդարանցիների միջև պարբերաբար խնդիրներ են առաջնում: Թալե Բագիրզադեն ձերբակալվել էր նաև 2013-ին՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, նրա ձերբակալությունն այն ժամանակ էլ բախումների պատճառ դարձավ ոստիկանների և բնակիչների միջև:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---