ՀՀ-ում մոտ 700 տուբերկուլոզով հիվանդ ֆինանսական աջակցություն է ստանում

ՀՀ-ում մոտ 700 տուբերկուլոզով հիվանդ ֆինանսական աջակցություն է ստանում

PanARMENIAN.Net - «Տուբերկոլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակում` Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ, հուլիսի 1-ից առողջապահության նախարարության կողմից ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության նոր, փորձարարական ծրագիր` նախկինում իրականացվող միջոցառումների փոխարեն:

Նոր ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» կողմից հիվանդների հետ կնքվել են համաձայնագրեր, բացվել են բանկային հաշիվներ և տրամադրվել բանկային քարտեր: Այսպիսով` հանրապետության մարզերում և Երևանում բուժման ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով մոտ 700 հիվանդ ստանում է ֆինանսական աջակցություն:

ՀՀ մարզերում և Երևանում տուբերկուլոզի ախտորոշում և բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունները Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին յուրաքանչյուր ամիս տրամադրում են ամբուլատոր փուլում գտնվող տուբերկուլոզով հիվանդների բուժման հետևողականության վերաբերյալ տեղեկատվություն:

Մասնավորապես` 90% բուժման հետևողականության ապահովման դեպքում դեղազգայուն հիվանդին ամսական փոխանցվում է 8.000 դրամ, իսկ դեղակայուն հիվանդին` 13.000 դրամ: Փոխհատուցվում են նաև պոլիկլինիկա այցելած բոլոր հիվանդների տրանսպորտաին ծախսերը` ելնելով պոլիկլինիկայի և բնակավայրի միջև ընկած հեռավորությունից և օգտվող տրանսպորտային միջոցների քանակից:

Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» մշտադիտարկման խմբի կողմից պարբերաբար վերահսկվում է բուժման հետևողականության վերաբերյալ տեղեկատվության հավաստիությունը և ծրագրի իրականացման արդյունավետությունը:

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում սոցիալական աջակցության ծրագրի համար նախատեսված ֆինանսական միջոցների ավելացման պայմաններում նախատեսվում է տուբերկուլոզով հիվանդներին տրամադրվող գումարների ավելացում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---