ԱՊՀ երկրների ղեկավարները Մինսկում կքննարկեն շուրջ 30 հարց

PanARMENIAN.Net - Մինսկում սկսվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստն անցնում է Բելառուսի Ազգային գրադարանում: Գագաթնաժողովին մասնակցում են Բելառուսի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի նախագահները: Թուրքմենստանի պատվիրակությունը ղեկավարում է նախարարների կաբինետի նախագահի տեղակալը: Պետությունների ղեկավարները կսկսեն շփվել նեղ շրջանակում, այնուհետեւ բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ձեւաչափով: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվի 30 հարց: Նրանցից հիմնականները ԱՊՀ զարգացման հեռանակարներն է եւ արդյունավետության բարձրացումը, Համագործակցության մասնակից երկրների հումանիտար համագործակցությունը, փոխգործակցության ակտիվացումն ապօրինի միգրացիայի հետ պայքարում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---