28 նոյեմբերի 2006 - 18:19 AMT
Հայկական ավիաընկերությունները եւ օդանավերը չեն հայտնվել ICAO եւ ԵՄ «սեւ ցուցակում»
Հայաստանում գրանցված ավիաընկերությունները եւ օդանավերը չեն հայտնվել Քաղաքացիական ավիացաիայի միձազգային կազմակերպության (ICAO) եւ Եվրամիության «սեւ ցուցակում», հայտնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Օրերս հրապարակված ICAO ամենամյա ցուցակի համաձայն, հայկական օդանավերը գտնվում են բավարար վիճակում: Եվրամիությունն ամեն տարի հրապարակում է ավիաընկերությունների «սեւ ցուցակը»: Հայաստանի ՔԱԳՎ տվյալների համաձայն, ներկա դրությամբ Հայաստանում գործում է 18 ավիափոխադրող, որոնք ունեն գրանցված շահագործման սերտիֆիկատ, հայտնում է Regnum-ը: