Մահացել է հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը

Մահացել է հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը

PanARMENIAN.Net - 89 տարեկանում վախճանվել է հայտնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանն է հայտնել ռեժիսորի ընտանիքը:

Մահվան պատճառ է հանդիսացել սրտի սուր անբավարարությունը, հայտնել է գործակալության զրուցակիցը:

Վերջին շրջանում ռեժիսորը առողջական խնդիրներ ուներ: 2014-ի նոյեմբերին նա տեղափոխվեց հիվանդանոց «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ և մի քանի ամիս անցկացրեց հիվանդանոցում: 2015-ի սեպտեմբերին և հոկտեմբերին ռեժիսորը կրկին հոսպիտալացվեց, իսկ նոյեմբերի 21-ին տեղափոխվեց Բուրդենկոյի անվան գիտահետազոտական ինստիտուտ: Բժիշկները ծայրահեղ ծանր էին գնահատում նրա վիճակը` ախտորոշվեց թոքերի և սրտի սուր անբավարարություն, հայտնում է Lenta.ru-ն:

Էլդար Ռյազանովը ծնվել է 1927-ի նոյեմբերի 18-ին, Սամարայում: 1955-ին Ռյազանովը դարձավ «Մոսֆիլմի» ռեժիսոր և մեկ տարի անց նկարահանեց իր առաջին գեղարվեստական «Կառնավալային գիշեր» ֆիլմը: Ռյազանովը տասնյակ կինոֆիլմեր է նկարահանել, որոնցից շատերը խորհրդային կինեմատոգրաֆի դասական ֆիլմերի շարքն են անցել: Առավել հայտնի են ռեժիսորի «Գուսարական բալլադ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Ծերունի ավազակները», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար», «Դաժան ռոմանս» ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---