Հույները խնդրում են Ռուսաստանին ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը30 նոյեմբերի 2015 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի հանրությունը և ՌԴ-ում բնակվող հույները դիմել են Ռուսաստանի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Թուրքիայի կողմից իրագործված Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Խնդրագիրը հրապարակվել է համապատասխան Change.org առցանց հարթակում և հասցեագրված է ՌԴ նախագահին, Պետդումային և Դաշնության խորհրդին: 1914-1921 թթ. թուրքական իշխանությունները ոչնչացրել են 326-382 հազար խաղաղ հույների, որոնք վաղնջական շրջանից բնակվում էին Պոնտոսի տարածքում, ասվում է փաստաթղթում: «Արդեն 100 տարի է անմեղ զոհրի հոգիները արդարություն են տենչում: Մենք դիմում ենք Ռուսաստանին, որն այն ողբերգական տարիներին ապաստան տվեց հարյուր հազարավոր հույների, որոնք մազապուրծ էին եղել թուրքերի վայրագություններից` խնդրելով հարգել անմեղ զոհերի հիշատակը: Մենք դիմում ենք ՌԴ նախագահին, Պետդումային և ՌԴ Դաշնության խորհրդին` կոչ անելով ճանաչել Պոնտոսի հույների ցեղասպանությունը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պոնտոսի հույների ցեղասպանությունը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Պոնտոսում բնակվող հույների կոտորածներն են «Երիտթուրքերի» կառավարության կողմից: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2,7 միլիոն հույն: Տարբեր գնահատականներով 1912-1923 թվականներին զոհվել է մոտ 700.000 հույն` կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետևանքով: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը՝ 2010-ի մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |