Չերնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել. Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի

Չերնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել. Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Չերնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել, Twitter-ի միկրոբլոգում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

«ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները պատմական որոշում են կայացրել` որոշելով Չերնոգորիային հռչակել դաշինքի 29-րդ անդամ»,-ասվում է Լունգեսկուի հաղորդագրության մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել է, որ ակնկալում է, որ Չերնոգորիայի անդամակցության շուրջ բանակցությունները կավարտվեն 2016-ի սկզբին, հետո հարկ կլինի ստանալ դաշինքի անդամ բոլոր երկրների խորհրդարանների վավերացումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Չերնոգորիան անկախություն հռչակեց 2006-ին և ակնկալում էր անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ էին իրականացվում դիվանագիտական մակարդակով, սակայն սոցհարցումների տվյալներով ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ էր բնակչության կեսից ավելին: Մոսկվան այս առնչությամբ բազմիցս է իր դժգոհությունը հայտնել` զգուշացնելով երկկողմ հարաբերությունների վատթարացման մասին:

Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի մարտունակության ու պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ, կոնկրետ միջոցներ է նախապատրաստում Գլխավոր շտաբը, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Եվգենի Սերեբրեննիկովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---