Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալը զույգը 4-րդն է կարճ ծրագրից հետո![]() 4 դեկտեմբերի 2015 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ներկայացնող Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը (պարային զույգ) Զագրեբում ընթացող Golden Spin of Zagreb 2015-ի կարճ ծրագրից հետո հավաքած 48,26 միավորով 4-րդ հորիզոնականում են: Առաջին տեղում Իտալիան ներկայացնող Գուիգնարդ-Ֆաբրի զույգն է, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Թինա Կարապետյանը և Սայմոն Սենեկալը մրցում են 8 զույգի հետ Ֆրանսիայից, Դանիայից, Հունգարիայից, Ֆինլանդիայից, Իտալիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից: Հայաստանը ներկայացնող զույգն ազատ ծրագրով հանդես կգա դեկտեմբերի 5-ին: Golden Spin of Zagreb 2015 ընդգրկված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում: Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կեզրափակվի դեկտեմբերի 5-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |