Հարձակում Լոնդոնի մետրոյում. Ոստիկանությունն այն որակել է որպես ահաբեկչություն

Հարձակում Լոնդոնի մետրոյում. Ոստիկանությունն այն որակել է որպես ահաբեկչություն

PanARMENIAN.Net - Լոնդոնի մետրոյում ձերբակալվել է «Հանուն Սիրիայի» կոչով ուղևորի վրա դանակով հարձակված մարդը, հայտնել է Sky News-ը: Տուժածը լուրջ վնասվածքներ է ստացել պարանոցի հատվածում: Ոստիկանը ձերբակալել է հարձակվողին էլեկտրաշոկերի օգնությամբ, հայտնում է Gazeta.ru-ն:

Ոստիկանությունը կատարծավը Լոնդոնի մետրոյում որակել է որպես ահաբեկչական գործողություն, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 19:05-ին: Իրավապահների ներկայացուցիչն ասել է, որ սառը զենքով զինված կասկածյալը տեղափոխվել է հիվանդանոց` էլեկտրաշոկերի ազդեցության պատճառով: Ավելի վաղ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Մեծ Բրիտանիան պետք է նորից մտածի Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ռազմական գործողություններին մասնակցելու մասին: «Ֆրանսիայի պայքարը մեր պայքարն է, այդ ահաբեկչությունները կատարվել են մեզնից երկու ժամվա հեռավորության վրա՝ մեր դռների մոտ: Մենք պետք է վերանայենք բոլոր տարբերակները, թե ինչպես կարող ենք միանալ այդ պայքարին», - ասել է Ֆելոնը

Դեկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ ինքնաթիռներն առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայում` «Իսլամական պետության» դեմ գործողություն իրականացնելու վերաբերյալ Բրիտանիայի խորհրդարանի որոշումից ընդամենը ժամեր անց

Մեծ Բրիտանիայի մահմեդական համայնքը բողոքում է, որ փարիզյան ահաբեկչություններից հետո երկրում առավել հաճախակի են դարձել իսլամատյացության հողի վրա հարձակումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---