Օբաման կդիմի ազգաբնակչությանն ԱՄՆ անվտանգության մասին իրազեկմամբ

Օբաման կդիմի ազգաբնակչությանն ԱՄՆ անվտանգության մասին իրազեկմամբ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կդիմի ազգաբնակչությանն ԱՄՆ անվտանգության հարցի վերաբերյալ իրազեկմամբ, հայտնել է Սպիտակ տունը:

«Կիրակի օրը նախագահ Օբաման կդիմի ազգաբնակչությանը Սպիտակ տնից` հայտնելով այն քայլերի մասին, որ կառավարությունը ձեռնարկում է կարևորագույն գերակայության` ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պետության ղեկավարը նաև նոր տեղեկություններ կհայտնի Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում զանգվածային սպանությունների հետաքննության վերաբերյալ: Օբաման նաև կարևորելու է ահաբեկչության դեմ պայքարը, այդ թվում «Իսլամական պետության» դեմ, հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» գրոհայինները ստանձնել են Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյում տեղի ունեցած և 14 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը` հայտարարելով, որ գործողությունը կատարել են իր հետևորդները:

Ոստիկանությունը չէր բացառում, որ հանցագործները առաջնորդվել են ծայրահեղական մղումներով: Դեկտեմբերի 2-ին Սայեդ Ռիզվան Ֆարուկը կնոջ` Տաշֆին Մալիկի հետ, զինված ինքնաձիգերով և 2 ատրճանակով, դեկտեմբերի 2-ին ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում 14 մարդ են սպանել և ևս 21-ին վիրավորել: Ոստիկանությունը երկուսին էլ ոչնչացրեց պատահարի վայրից նրանց փախուստի դիմելուց մի քանի ժամ անց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---