ԿԸՀ-ն քաղաքացիների հետ բանավոր քննարկումներ անցկացնելու իրավասություն չունի

ԿԸՀ-ն քաղաքացիների հետ բանավոր քննարկումներ անցկացնելու իրավասություն չունի

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում դեկտեմբերի 7-ին հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

ԿԸՀ հայտարարության մեջ ասվում է, որ հանձնաժողովի ամբողջ կազմը, ներառյալ՝ դրա նախագահը, ներկայումս իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների ամփոփման կապակցությամբ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ թվում՝ դրա նախագահը, պատշաճ ընթացակարգերից դուրս, առանց գրավոր հիմքերի իրավասու չեն կատարել քաղաքացիների ընդունելություն, մասնավորապես, նրանց հետ բանավոր քննարկումներ անցկացնել ինչպես նրանց կողմից հնչեցված ընդհանուր մտահոգությունների, այնպես էլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ասվում է հայտարարության մեջ:

Միաժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաստիացնում է, որ պատշաճ կարգով ներկայացված ցանկացած դիմում, բողոք կամ պահանջ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում պատշաճ քննարկման առարկա կդառնա:

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---