ԿԸՀ-ի ամփոփ տվյալներ. «Այո»՝ 825.851, «ոչ»՝ 421.600

ԿԸՀ-ի ամփոփ տվյալներ. «Այո»՝ 825.851, «ոչ»՝ 421.600

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի արտահերթ նիստում ամփոփվել են դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները:

ԿԸՀ անդամները ստորագրել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: Ըստ արձանագրություն՝ հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 2 միլիոն 547 հազար 918 է: Հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 50.51%-ը:

«Այո» քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 825, 851: «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ 421.600: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 300 հազար 635: Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 53 հազար 332:

Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67: Ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 16 հազար 798: Հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 281:

Ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 176: Ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542:

Ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 0: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը՝ 265:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ 2 միլին 567 հազար 047: Քվեարկության մասնակից թիվը՝ 1 միլիոն 303 հազար 466, այդ թվում՝ նույնականցված քարտերով քվեարկության մասնակիցների թիվը՝ 189 հազար 230:

Տեղամասային հանձնաժողովների հատկացված քվեաթերթիկների թիվը՝ 2 միլիոն 640 հազար: Տեղամասային հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը՝ 1 միլիոն 330 հազար 954:

Անճշտություների գումարային չափը՝ 824:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

Կարդացեք նաև՝ «Այո»-ն հաղթեց` 63,35% ձայն հավաքելով

Հանրաքվեի կարևորագույն զարգացումներին ու հանրաքվեի հրապարակվելիք արդյունքներին՝ կարող եք ծանոթանալ PAN-ի թարմացվող լրահոսում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---