Իսրայելը բանակցում է Թուրքիային բնական գազ մատակարարելու շուրջ![]() 9 դեկտեմբերի 2015 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիային բնական գազ մատակարարելու հարցի շուրջ բանակցություններ է վարում Անկարայի հետ: Ըստ թուրքական Haberler.com լրատվական կայքի` Իսրայելը հայտարարել է իր սեփական գազի արտահանման ուղղությամբ այլ երկրների հետ ևս տարվող բանակցությունների մասին, գրում է Ermenihaber.am-ը: Իսրայելի ազգային ենթակառուցվածքների, էներգետիկայի և ջրային պաշարների նախարարը հայտարարել է, որ Եգիպտոսի կողմից Իսրայելին գազի մատակարարման դադարեցումից հետո իր երկիրը պատրաստվում է սեփական հանքահորերի վրա արդյունահանման ենթակառուցվածքներ զարգացնել և հնարավորինս կարճ ժամանակում էներգետիկ անկախություն ձեռք բերել: Հենց այդ ծրագրի շրջանակում էլ դիտարկվում են արդյունահանվելիք բնական գազի Թուրքիա, Հորդանան, Հունաստան և Արևմտյան Եվրոպա արտահանելու հնարավորությունները: Թուրքիան այլընտրանք է որոնում «Երկնագույն հոսքին», թեև Մոսկվան դեռ չի դադարեցնում գազի առաքումը: Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չի կարծում, թե ռուսական գազի առաքումը Թուրքիա կկասեցվի, սակայն միևնույն ժամանակ Անկարան պատրաստվում է նման սցենարի: Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին» հրամանագրում նշված չեն «Թուրքական հոսք» գազամուղի և «Աքքույու» ատոմակայանի նախագծերը, գրում է ՏԱՍՍ-ը: Էներգետիկայի ոլորտի մասին տեղեկություններ փաստաթղթում չկան: «Ռոսատոմում» ձեռնպահ են մնացել Թուրքիայում ԱԷԿ-ների կառուցման նախագծի հեռանկարների վերաբերյալ մեկնաբանությունից: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը չէր բացառել, որ «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի նախագծերը ևս կարող են հայտնվել պատժամիջոցների ցանկում: Մինչդեռ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև «Թուրքական հոսք» գազամուղի, ինչպես նաև «Աքքույու» ատոմակայանի կառուցման վերաբերյալ բանակցությունների կասեցման մասին: Կարդացեք նաև` «Գազպրոմն» Իրանի հետ քննարկում է Հայաստան գազի առաքման հարցերը ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |