ԶԼՄ-ներ. Եվրամիությունը 2016-ին կեսերին կչեղարկի մուտքի արտոնագրերն Ուկրաինայի և Վրաստանի համար

ԶԼՄ-ներ. Եվրամիությունը 2016-ին կեսերին կչեղարկի մուտքի արտոնագրերն Ուկրաինայի և Վրաստանի համար

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը մտադիր է զեկույց ներկայացնել Վրաստանում և Ուկրաինայում բարեփոխումների դրական ընթացքի մասին` այդպիսով «կանաչ լույս» վառելով այդ երկրների քաղաքացիների համար ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի չեղարկմանը, գրում է Die Welt-ը:

Եվրամիությունը առաջիկայում կչեղարկի մուտքի արտոնագրերն Ուկրաինայի և Վրաստանի համար, դա կարվի 2016-ի կեսերին, հայտնել է պարբերականը Բրյուսելում դիվանագիտական իրազեկ աղբյուրների վրա հղումով: Ըստ նրանց տեղեկատվության, դեկտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի, որտեղ դրական է գնահատվում մուտքի արտոնագրերի չեղարկման համար Կիևի և Թբիլիսիի կողմից պայմանների կատարումը: Նշվում է նաև, որ Կիևն, ըստ Բրյուսելի, մինչև 2016-ի գարունը բարելավելու է աշխատանքը որոշ ոլորտներում, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում:

Պարբերականը նշում է, որ վրացիների և ուկրաինացիների համար մուտքի արտոնագրերի չեղարկումը նշանակում է, որ նրանք կես տարվա մեջ 3 ամիս շարունակ Եվրամիության երկրներում մնալու թույլտվություն կստանան: Ընդ որում ԵՄ երկրներում աշխատելն արգելված կլինի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---