Դիարբեքիրում բախումները հաճախակիացել են. 4 դպրոց է հրկիզվել![]() 9 դեկտեմբերի 2015 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրի Սուր շրջանում բախումները թուրք ուժայինների հետ հաճախակիացել են: Սուրի 6 թաղամասում, 1 պողոտայում և Դաղքափը հրապարակում շարունակում է գործել պարետային ժամը (7-րդ օրն է): Թուրքական Doğan լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ թուրք ուժայինները «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների փորած խրամատները փակելու և կազմած բարիկադները քանդելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: Սակայն ուժայինների այս գործողություններն ուղեկցվում են բախումներով, որոնք ժամանակ առ ժամանակ թեժանում են, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ կեսօրից հետո քաղաքի տարբեր շրջաններում հաճախակիացել են կրակոցի և պայթյունի ձայները: Բախումների ընթացքում զոհվել է 1 մարդ, թուրքական ոստիկանությունը վնասազերծել է 10 ՔԲԿ-ականի: Բախումներ են եղել նաև քաղաքի կենտրոնական շրջաններում, երբ մի խումբ, որի մեջ եղել են նաև երեխաներ, փորձել է բարիկադներով փակել Էքինջիլեր պողոտան: Ոստիկանությունը խումբը ցրել է՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Հրկիզվել է 4 դպրոց, որոնցից 3-ն այլևս պիտանի չէ շահագործման համար: Ըստ ոստիկանության հաղորդման՝ դպրոցները հրկիզել են ՔԲԿ-ականները: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով: Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին` ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |