Սերգեյ Մարկեդոնով. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտնվում է ճգնաժամում

PanARMENIAN.Net - Ոչ ոք այսօր քաղաքական խիզախություն եւ պատասխանատվություն չունի ճանաչել ակնհայտ փաստերը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը գտնվում է ճգնաժամում, դրանից ելք առաջարկված չէ, իսկ փակուղուց դուրս ելնելու չհիմնավորված հույսերը չեն արդարացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը:



«Իսկն ասած, դրանք չէին կարող արդարանալ: Որքան մոտ է 2006 թվականի վերջը (ոչ միայն քաղաքական, այլեւ պարզապես օրացույցային), այնքան ավելի ակնհայտ է դառնում ամերիկացի, եվրոպացի եւ ռուս քաղաքական գործիչների խաղաղապահ լավատեսության անհիմնությունը: Տեղից չեն շարժվել եւ Ղարաբաղի տնտեսական վերականգնման, եւ հայ-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների վերսկսման, եւ Հայաստանի եւ Ադրբեջանանի միջեւ տնտեսական հարաբերությունների գոնե մինիմումի հաստատման խնդիրները»,- ասել է ռուս քաղաքագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---