ՊՆ-ն առաջարկում է կրկնապատկել սահմանում ծառայած զինվորների ստաժը

ՊՆ-ն առաջարկում է կրկնապատկել սահմանում ծառայած  զինվորների ստաժը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարել և զինվորական ծառայություն ունեցող անձանց, ովքեր սահմանում են անցել զինվորական ծառայությունը, կրկնապատկել ստաժը: Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասել է, որ փոփոխությունը թույլ կտա բարձրացնել նրանց սոցիալական պաշտպանվածությունը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվել է` օրենքը ազդելո՞ւ է այն մարդկանց վրա, ովքեր հինգ կամ վեց տարի առաջ են սահմանային ծառայության եղել: Պաշտպանության փոխնախարարը պատասխանել է, թե օրենքը կիրառվելու է նրանց վրա, ովքեր մինչև 2016-ը պայմանագրային ծառայության կլինեն ու կվաստակեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք:

«Սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մարտական գծում զինվորական հերթապահություն են իրականացրել»,- նկատել է նա, գրումէTert.am-ը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հարցրել է ՝ սա վերաբերելու է նաև նրանց, ովքեր մեկ անգամ հերթապահություն են իրականացրե՞լ:

«Խնդիրը միանշանակ ամրագրված է՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնել: Կան համապատասխան հերթափոխներ, որոնց համար որոշակի ժամանակահատված է սահմանված: Հիմա որքան կլինի այդ ժամանակահատվածը, այդքան կկրկնապատկենք»,- պատասխանել է Արա Նազարյանը:

Ըստ նրա՝ մարտական հերթապահություն իրականացնելու համար զինվորը 6 ամիս ուսումնական պրոցես է անցնում, ինչից հետո կատարվում է համապատասխան բաշխում՝ ծառայությունն իրականացնելու համար: Այսինքն՝ զինվորը չի կարող ցանկանալ հերթապահություն անցնել՝ իմանալով, որ իրեն նման արտոնություններ են տրվելու:

Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ օրինագծի քննարկման շրջանակում հայտարարել է, որ նպատակը զինվորական ծառայությունը, տևականությունը ամրապնդելն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---