ՄԱԿ-ում «սառեցված հակամարտությունների» հարցի քննարկումը տեղափոխվել է հաջորդ տարի

PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ-ի տարածքում «սառեցված հակամարտություններին» առնչվող հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այսօր չի քննարկվի: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ ՄԱԿ-ում ՎՈՒԱՄ երկրների դեսպաններն իրեն տեղեկացրել են, որ հարցի քննարկումը տեղափոխվել է հաջորդ տարի: Նշենք, որ ՎՈՒԱՄ-ի անդամ պետությունների ներկայացրած հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է սեպտեմբերին: Արմեն Մարտիրոսյանը պատահական չի համարում հարցի քննարկման հետաձգումը, քանի որ, նրա գնահատմամբ, փաստաթուղթը բավական վիճահարույց է: «Կար այն մտահոգությունը, որ դժվար է, եթե ոչ` անհնար, քննարկել 4 տարբեր հակամարտություններ մեկ բանաձեւի շրջանակներում, մանավանդ որ բանաձեւի հեղինակները փորձ էին անում մեկ որոշմամբ փորձել լուծումներ գտնել 4 հակամարտություններին», - ասել է Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին` հավելելով, որ վերաբերմունքը դեպի ներկայացված բանաձեւը կառույցում «շատ զգուշավոր է»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---