ԿԽՄԿ համաժողովում ՀՀ ներկայացուցիչը խոսել է սահմանամերձ շրջանների բնակչության հումանիտար իրավունքի մասին

ԿԽՄԿ համաժողովում ՀՀ ներկայացուցիչը խոսել է սահմանամերձ շրջանների բնակչության հումանիտար իրավունքի մասին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-10-ը Ժնևում կայացել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 32-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում էին Ժնևյան կոնվենցիաների անդամ շուրջ 190 երկրների պաշտոնական պատվիրակություններ, Կարմիր խաչի ազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ պապատվիրակության ներկայացուցիչ, Ժնևում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը համաժողովում ունեցած իր ելույթում շեշտել է, որ միջազգային հանրության կողմից առաջին անգամ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, այդ կապակցությամբ ընդգծելով այն կարևոր հումանիտար առաքելությունը, որ տարբեր երկրներում գործող Կարմիր խաչի ազգային ընկերությունները, կամավորներն իրականացնել են մարդկության դեմ գործված ոճիրների, այդ թվում՝ և Հայոց ցեղասպանության դժնի օրերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ելույթում անդրադարձ կատարվեց նաև մեր տարածաշրջանում միջազգային հումանիտար իրավունքի պարբերական ոտնահարումներին, որոնց շարունակական թիրախն է դառնում, մասնավորապես, սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը:

Համաժողովը Կարմիր խաչի միջազգային շարժման բարձրագույն ներկայացուցչական մարմինն է և գումարվում է քառամյա պարբերականությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---