Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի ՀՄ վարկանիշային աղյուսակը

Արթուր Ալեքսանյանը գլխավորում է ըմբշամարտի ՀՄ վարկանիշային աղյուսակը

PanARMENIAN.Net - Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիկների վարկանիշային աղյուսակը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), ով երկրորդ տարին անընդմեջ անպարտելի է միջազգային մրցաշարերում, շարունակում է գլխավորել 98 կգ քաշայինների վարկանիշային աղյուսակը, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

59 կգ քաշային Ռոման Ամոյանը 14-րդն է, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության 5-րդ մրցանակակիր Միհրան Հարությունյանը (66 կգ)` 5-րդը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

75 կգ քաշային, աշխարհի 2014-ի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 8-րդ տեղում է: 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը նույնպես 14-րդն է: 85 կգ քաշային, առաջին Եվրոպական խաղերի 5-րդ մրցանակակիր Մաքսիմ Մանուկյանը 15-րդ տեղում է:

Ըմբշամարտի համաշխարհային միությունը յուրաքանչյուր խոշոր մրցաշարից հետո թարմացնում է վարկանիշային աղյուսակը:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չենպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2013-ի աշխարհի փոխչեմպիոն,

Ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000-ից, նրան մարզել է հայրը՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ 2007-10 թթ․ մասնակցել է երիտասարդական մրցումների։ 2010-ին ճանաչվել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նաև իր՝ մինչև 84 կգ քաշայի կարգում աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ։ 2011-ին Ալեքսանյանը փոխել է քաշային կարգն ավելի ծանրի։ Հայաստանի մեծահասակների առաջնությունում

հաղթանակից հետո մարզիկն ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում։ Իր դեբյուտային Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դորտմունդում, հասել է եզրափակիչ՝ զիջելով բելառուս մարզիկին։ 2012-ին Բելգրադում դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, ևս մեկ ոսկի նույն առաջնությունից բերել է հաջորդ տարի՝ 2013-ին։ Առաջին «եվրոպական» ոսկուց հետո Ալեքսանյանը դարձել է Սոֆիայում անցնոց վարկանիշային մրցաշարի առաջատար, ինչն էլ նրան հնարավորություն է տվել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, որտեղ էլ նվաճել է իր բրոնզե մեդալը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---