Կոշտ թափոնների աղբավայրի շինարարության համար 24 մլն եվրո կհատկացվի. 3 կազմակերպության համաֆինանսավորմամբ

Կոշտ թափոնների աղբավայրի շինարարության համար 24 մլն եվրո կհատկացվի. 3 կազմակերպության համաֆինանսավորմամբ

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 8 մլն եվրո գումարի չափով վարկ` ֆինանսավորելու Եվրոպական Միության (ԵՄ) չափանիշներին համապատասխանող կոշտ թափոնների աղբավայրի շինարարությունը Երևանում: Վարկը համաֆինանսավորվում է 8 միլիոն եվրո վարկով Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից և 8 միլիոն եվրո կապիտալ դրամաշնորհով Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագրի (ՀՆԾ) կողմից:

Նոր աղբավայրը, որը գտնվելու է Նուբարաշենում` քաղաքի կենտրոնից 11 կմ հեռավորության վրա, կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կգործի որպես տնտեսապես կայուն միավոր կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգերով` ընդգրկելով քաղաքային կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը: Սա կերաշխավորի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ Երևանի մոտ 1.1 մլն բնակիչների համար:

Իրավաբանական համաձայնագրերը ստորագրվել են դեկտեմբերի 11-ին Երևանում ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՎԶԵԲ-ի միջև:

Սա Հայաստանում երկրորդ ծրագիրն է աղբավայրերի ոլորտում. այն հետևում է Կոտայքի աղբավայրի ծրագրին, որի համաձայնագրերը ստորագրվել են 2014թ: Այս նոր ծրագիրը հաստատում է ՎԶԵԲ-ի հանձնառությունը` աջակցելու կառավարության պլաններին Հայաստանի թափոնների կառավարման համակարգի արդիականացման և այն եվրոպական չափանիշներին հասցնելու հարցերում:

Ի լրումն ՎԶԵԲ-ի ֆինանսավորմանը, Ավստրիայի կառավարությունը տրամադրում է տեխնիկական համագործակցության միջոցներ ծրագրի նախապատրաստման համար, իսկ Չեխիայի Հանրապետության կառավարությունը տրամադրում է ներդրումին հաջորդող` դրամաշնորհային ֆինանսավորում գնումներին և մրցույթին աջակցելու նպատակով: Բացի այդ, շահագրգիռ կողմերի մասնակցության ծրագիրը և քաղաքապետարարնին աջակցության ծրագիրը կֆինանսավորվեն ՎԶԵԲ-ի` Վաղ անցումային շրջանի երկրների (ETC) հիմնադրամից:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն ասել է. «Մենք ուրախ ենք տեսնել Հայաստանում կոշտ թափոնների հերթական ծրագիրը, որը կհանգեցնի քաղաքի բնակիչների և երկրի շրջակա միջավայրի համար զգալի օգուտների: Կոշտ թափոնների կայուն ծառայությունների առավելությունների մասին հանրային իրազեկվածության բարելավումը այս ծրագրի անբաժանելի մաս է, և մենք շարունակելու ենք աշխատել ավելի լավ և առողջ միջավայր ստեղծելու ուղղությամբ: Մենք ակտիվորեն և արդյունավետ կերպով համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հետ բազմաթիվ ոլորտներում, ինչը գերազանց արդյունքներ է տալիս թե′ ժողովրդին և թե′ երկրին», հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 974 մլն եվրո 143 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 86 տոկոսը մասնավոր հատվածում է արվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---