6 դեկտեմբերի 2006 - 14:00 AMT
ՎՈՒԱՄ նախաձեռնությունը «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ չի հասունացել ՄԱԿ-ում քննարկվելու համար
ՎՈՒԱՄ նախաձեռնությունը «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ չի հասունացել: Այդ մասին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գելա Բեժուաշվիլին: Նա հաստատել է, որ Բրյուսելում ՎՈՒԱՄ երկրների ԱԳ նախարարների նիստում որոշվել է հետաձգել այդ հարցի քննարկումը ՄԱԿ-ում, որը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին: «Այս հարցը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի օրակարգում է եւ չի հանվելու մինչեւ հաջորդ տարվա սեպտեմբեր, այնպես որ մենք այն քննարկման կդնենք հենց որ հասունանա եւ լիովին պատրաստ լինի»,-հայտարարել է Գելա Բեժուաշվիլին` նշելով, որ ՎՈՒԱՄ-ը ձգտում է, որ այդ հարցը ոչ միայն քննարկվի, այլ նաեւ նրա շուրջ գործուն որոշումներ կայացվեն: Հարկ է նշել, որ այդ հարցի քննարկմանը դեմ է նաեւ Ռուսաստանը, որը փորձում է կազմակերպել չճանաչված պետությունների առաջնորդների ելույթը ՄԱԿ-ի ԳՎ-ում այդ հարցի քննարկման դեպքում: