Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Երկրպագուների ընտրությունը. Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքը։

Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում «Բորուսսիան» 4:1 հաշվով առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ, Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ՝ հարձակման գծում աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով:

Մխիթարյանը ճանաչվել էր նաև Բունդեսլիգայի 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» 2:1 հաշվով հաղթել էր «Վոլֆսբուրգին», իսկ Մխիթարյանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:

Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում Մխիթարյանը ստացել է երկրպագուների ձայների 54%-ը: 26-ամյա ֆուտբոլիստը տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում երկրորդ անգամ անընդմեջ, գրում է Sport.times.am-ը։

Մյուս հավակնորդները զգալիորեն զիջում են Մխիթարյանին.

• Վեդադ Իբիշևիչի («Հերտա») -18% • Նադիեմ Ամիրի («Հոֆենհայմ») - 10% • Շտեֆան Կիսլինգ («Բայեր») - 8% • Թիմո Հորն («Քյոլն») - 6% • Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») - 4%

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին» եւ դուրս եկել մրցաշարի հաջորդ փուլ:

«Բորուսիայի» մեկնարկային կազմում է եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը: Նա դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---