ԻՊ հետ կապված թուրքական ընկերությունների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել

ԻՊ հետ կապված թուրքական ընկերությունների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը «Իսլամական պետության» հետ կապված թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցներ կարող է սահմանել: Այդ մասին ՄԱԿ ԱԽ նիստից հետո հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

Դեկտեմբերի 17-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների ֆինանսների նախարարներն ընդունել են նոր բանաձև, որն ուղղված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման աղբյուրների սահմանափակմանը: Մասնավորապես առաջարկվում է` սառեցնել ակտիվները, արգելել մուտքն ու տարանցումը, կանխել սպառազինության ուղիղ և անուղղակի առաքումներն այն անձանց և կազմակերպություններին, որոնք կընդգրկվեն ԱԽ պատժամիջոցների ենթակաների ցանկում:

Չուրկինը նիստում հայտարարել է, որ նավթամթերքի ամենամեծ ծավալն իրացվում է Թուրքիայի միջոցով: Նա մի շարք ընկերություններ է նշել, որոնք բեռնատարներ են մատակարարում ԻՊ-ին, հայտարարել է, որ ԻՊ-ից գնված նավթն առաքվում է «Թուրքիշ Պետրոլ Ռաֆիների Ա.Շ.» ընկերության գործարան, որը գտնվում է Բատման քաղաքում:

«Սակայն հիմնական հոսքն իրացվում է Միջերկրական ծովի ափին գտնվող թուրքական նավահանգիստների միջոցով, առաջին հերթին, Ջեյհան նավահանգիստով»,-ասել է ռուս դիվանագետը:

Եթե պարզվի, որ Թուրքիան բավարար արդյունավետ միջոցներ չի ձեռնարկում ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում, հարց կդրվի պատժամիջոցների կիրառման մասին: «Գոյություն ունի համապատասխան պատժամիջոցների մեխանիզմ, որին ենթակա են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք: Ես նշեցի որոշ թուրքական ձեռնարկություններ, որոնք զբաղվում են ԻՊ-ից գնված նավթի վերամշակմամբ»,-ասել է Չուրկինը:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է Սիրիայում ռուս զինծառայողներին սպառնալիքի դեպքում ծայրահեղ կոշտ գործել: «Ռուսական խմբավորմանը կամ ցամաքային ենթակառուցվածքներին սպառնացող ցանկացած թիրախ ենթակա է անհապաղ ոչնչացման»,-ասել է Պուտինը ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---