«Դինամո»-ն` ըմբշամարտի ակումբային ԱԱ արծաթե մեդալակիր![]() 19 դեկտեմբերի 2015 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում Հայաստանը ներկայացնող «Դինամո» ակումբը զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Մրցումային առաջին օրը հայ ըմբիշները իրենց ուժերն են չափել Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, որոնց նկատմամբ առավելության են հասել 8:0, 8:0 հաշվով: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշները 7:1 հաշվով հաղթել են հունգարացիներին: Եզրափակիչ փուլում «Դինամո»-ի մրցակիցը իրանական «Բիմեյե Ռազի»-ն էր: Հայ ըմբիշները տեղացիներին զիջեցին 7:1 հաշվով՝ բավարարվելով առաջնության արծաթե մեդալներով: Երրորդ տեղը զբաղեցրեց իրանական «Փադիդե Դո-Քուհե»-ն: Ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցում էին Հայաստանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Մարոկկոն, Թուրքմենստանը, Բուլղարիան ու Հունգարիան ներկայացնող մեկական և Իրանը ներկայացնող 4 ակումբ: Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները Թեհրան էին մեկնել հետևյալ կազմով` Նարեկ Խաչատրյան (59 կգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արմեն Հակոբյան (71 կգ), Ռուբեն Ղարիբյան (75 կգ), Գեղամ Թորգոմյան (80 կգ), Արգիշտ Աբգարյան (85 կգ), Վահե Սիմոնյան (98 կգ) և Վաչիկ Եղիազարյան (130 կգ): Ըմբշամարտի ակումբային աշխարհի առաջնությունը կայացել է դեկտեմբերի 17-18-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |