Թուրքիան դուրս է բերում զորքն Իրաքից

Թուրքիան դուրս է բերում զորքն Իրաքից

PanARMENIAN.Net - Թուրքիան դուրս է բերում իր զորքն Իրաքից: Այսպիսի հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն: «Հաշվի առնելով իրաքյան կողմի զգայունությունն ու ԻՊ դեմ պայքարի անհրաժեշտությունը` Թուրքիան շարունակում է դուրս բերել իր զորամիավորումներն Իրաքի հյուսիսից քանի որ դրանք թյուրըմբռնման առիթ են դարձել»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌՒԱ Նովոստին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել Թուրքիայի նախագահ Էրդողանին հարգել Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հատուկ միջոցներ ձեռնարկել մեղմելու համար լարվածությունը, այդ թվում դուրս բերելով թուրքական զորքն Իրաքի տարածքից:

Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան որպես միջազգային կոալիցիայի անդամ պատրաստ է համագործակցել Իրաքի հետ, որպեսզի սերտորեն համակարգի համատեղ ջանքերն ԻՊ հանդեպ հաղթանակի համար: Նշվում է, որ Թուրքիան հաստատում է իր աջակցությունն Իրաքի ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և ճանաչում է, որ Իրաքի կառավարության հետ թյուրըմբռնում է եղել երկրի հյուսիսում թուրքական զորակազմի տեղակայման հարցում:

Դեկտեմբերի 18-ի երեկոյան ՄԱԿ ԱԽ-ն իրաքյան կողմի հարցումով նիստ է գումարել: Նիստում Իրաքի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ ալ Ջաֆարին խնդրել է Խորհրդին կատարել «օրինական միջազգային պարտավորությունները» և ընդունել «հստակ և պարզ բանաձև»:

Դեկտեմբերի 4-ին թուրքական իշխանությունները 130 զինվորական են գործուղել Մոսուլի շրջան` վարժեցնելու համար իրաքցի քրդերի մարտիկներին: Զորակազմում ներգրավվծ է նաև զրահատեխնիկա: Բաղդադը գնահատել է դա որպես Իրաքի ինքնիշխանության խախտում: «Թուրքիայի զինված ուժերը, որոնք տեղակայված էին Մոսուլի հարևանությամբ, ներխուժել են երկիր առանց համաձայնեցման և պետք է անհապաղ դուրս բերվեն»,-ասվում էր Իրաքի վարչապետի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---