IHS. «Իսլամական պետությունը» կորցրել է տարածքների 14%-ը

IHS. «Իսլամական պետությունը» կորցրել է տարածքների 14%-ը

PanARMENIAN.Net - 2015-ին ահաբեկչական «Իսլամական պետությունը» կորցրել է տարածքների 14%-ը կամ 12,8քկմ, որը վերահսկում էր նախկինում: Այս մասին ասվում է IHS հետազոտական կենտրոնի զեկույցում, որը կազմվել է բաց աղբյուրների տվյալների հիման վրա:

2015-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ը ծայրահեղական խմբավորումը զրկվել է մեծ տարածքներից Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիսում` ներառյալ սահմանի հատման անացկետը, որոնվ անցնում է դեպի Էլ Ռաքքա տանող ճանապարհը, ասվում է կազմակերպության զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԻՊ կորուստների թվում է նաև Իրաքի Տիկրիտ քաղաքը, Բայջի ձեռնարկության տարածքներն ու Էլ Ռաքքայի և Մոսուլի միջև հիմնական ճանապարհի մի մասը, ինչը պետք է դժվարացնի ապրանքների փոխադրումն ու գրոհայինների տեղաշարժը քաղաքների միջև:

Ըստ IHS գնահատականի, ԻՊ գրաված տարածքների մակերեսը կազմում է մոտ 78.000 քկմ: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---