Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը

Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Պաղեստինի անկախությունը

PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանը բանաձև է ընդունել` կոչ անելով կառավարությանը ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը: Խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը հատուկ ընդլայնված նիստում ընթերցել է բանաձևի տեքստը և խնդրել է ոտքի կանգնել նրանց, ով հավանություն է տալիս բանաձևին: Ամբողջ դահլիճը կանգնել է և ծափահարել:

Բանաձևը հորդորում է Հունաստանի կառավարությանը ճանաչել Պաղեստինի պետությունը 1967-ի սահմաններում Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:

Դեկտեմբերի 22-ին Հունաստանի խորհրդարանում ելույթ կունենա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը: Նա ելույթ կունենա Սենատի դահլիճում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ընթացիկ տարվա հունիսին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել էր Պաղեստինի Պետությունը ճանաչելու պատրաստակամության մասին և կոչ է արել պաղեստինյան կողմին վերսկսել բանակցությունները:

Արաբա-իսրայելական պատերազմը 1948-1949 թվականներին տեղի ունեցած ռազմական ընդհարումն էր նորաստեղծ Իսրայելի և արաբական մի քանի երկրների միջև։ Պատճառը արաբների՝ Իսրայել պետության վերացման ցանկությունն էր և նրա տարածքների վերամիավորումը արաբական տարածքներին՝ դրանց վրա Պաղեստինի արաբական պետություն ստեղծելու նպատակով։ Պատերազմն ավարտվեց Իսրայելի հաղթանակով։ Այն ոչ միայն հաստատեց իր իշխանությունը Պաղեստինի իր հատվածում, այլև իրեն կցեց արաբական հատվածի կեսը։

1967 թ. Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելցիները գրավեցին Գազայի հատվածն ու Հորդանանի Արևմտյան ափը` ներառյալ Արևելյան Երուսաղեմը: Վերջին տասնամյակներին չդադարող պատերազմ է ընթանում ահաբեկչության դեմ: Գոյություն ունի Սիրիայի և Լիբանանի հետ նոր ռազմական բախումների իրական սպառնալիք, հակամարտության սպառնալիք կա նաև Պաղեստինի հետ և հատկապես միջուկային պատերազմի վտանգ Իրանի հետ:

Հակամարտության 60 տարում արաբա-իսրայելյան հակամարտությունն այնքան փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների առիթ է դարձել, որ գնալով աճում է այն հոռետեսների թիվը, որոնք չեն հավատում պատմական Պաղեստինում հրեաների և արաբների խաղաղ գոյակցության հնարավորությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---