Հարցում. Վրաստանի բնակչության 24%-ը կողմ է ԵՏՄ-ին անդամակցելուն, 58%-ը՝ ԵՄ-ին![]() 23 դեկտեմբերի 2015 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի բնակչության գրեթե մեկ քառորդը` 24%-ը համոզված է` երկիրը պետք է անդամակցի Եվրասիական միությանը: Դա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի կողմից նոյեմբերին անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնք Թբիլիսիում լայն հանրությանը ներկայացվեցին այս շաբաթասկզբին: Օգոստոսին կազմակերպված նմանատիպ հարցման համեմատ, ի դեպ, Եվրասիական միության վրաստանցի աջակիցների թիվը նվազել է մոտ չորս տոկոսով: Փոխարենը, ըստ հետազոտության արդյունքների, զգալիորեն աճել է Վրաստանի` Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը` 47-ից հասնելով 58%-ի: Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում վրացիներն անհամեմատ ավելի հստակ մոտեցում ունեն: NDI-ի հարցման համաձայն՝ ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցների թիվը Վրաստանում 69% է կազմում, հակառակորդներինը` 21, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության կողմնակիցների համոզմամբ՝ այդ քայլի շնորհիվ կամրապնդվի Վրաստանի անվտանգության համակարգը, նոր խթան կտրվի երկրի տնտեսության զարգացմանը, հնարավորություն կստեղծվի վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը: Վրաստանի ու ԵՄ-ի միջև գործում է ասոցացման համաձայնագիրը, առկա է ազատ առևտրի մասին պայմանավորվածություն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |