ԵՄ-ն զսպվածության կոչով դիմել է Անկարային և քուրդ զինյալներին

ԵՄ-ն զսպվածության կոչով դիմել է Անկարային և քուրդ զինյալներին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը զսպվածության կոչ է արել Թուրքիայի իշխանություններին և քուրդ գրոհայիններին երկրի հարավ-արևելքում լարվածության աճի ֆոնին` կրկին հայտարարելով, որ հակամարտ կողմերի առաջնորդներն անհապաղ պետք է հրադադարի կոչ անեն: Այսպիսի հայտարարություն է արվել ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Չնայած զսպվածության բազում կոչերին, իրավիճակը Թուրքիայի հարավ-արեևլքում շարունակում է վատթարանալ: Թուրքական իշխանությունները բախվում են լուրջ դժվարությունների հետ ՔԱԿ և այլ ահաբեկչական խմբերի կողմից նրա սահմաններին ստեղծած սպառնալիքի պատճառով: Սակայն առանցքային է մնում պատասխան միջոցների զսպվածությունն ու տեղաբնակների համար հետևանքներից խուսափելը: Մենք ակնկալում ենք, որ բոլոր կողմերը համաչափ կգործեն և զսպվածություն կդրսևորեն»,-պարզաբանել է ԵՄ ներկայացուցիչը:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ «բոլոր քաղաքական առաջնորդները, խուսփելու համար հետագա սրացումից, պետք է անհապաղ հրադադարի կոչ անեն և շտապ վերադառնան քրդերի հետ հաշտեցման գործընթացին»:

«ԵՄ-ն պատրաստ է և միշտ էր պատրաստ սատարել դրական արդյունքին հասնելու բոլոր ջանքերին»,-ասվում է հայտարարության մեջ:

Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում քուրդ գրոհայինների դեմ գործողություն է իրականացվում: Դեկտեմբերի 21-ին 2 թուրք զինծառայող է զոհվել և 6-ը վիրավորվել է ՔԱՄ կողմից ճանապարահի եզրին ականի պայթեցման հետևանքով:

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է մոտ 10 հազար զինվորական և ոստիկան::

Վերջին 4 ամսում քուրդ գրոհայիններն իրենց հերթին ոչնչացրել են ավելի քան 180 ոստիկան, զինվորական, քաղաքացիական անձ: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները հուլիսի 24-ից գրոհում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում գտնվող ՔԱԿ դիրքերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---