ԱՄՆ-ում կնքվել է վերջին 40 տարում նավթի արտահանման առաջին պայմանագիրը

ԱՄՆ-ում կնքվել է վերջին 40 տարում նավթի արտահանման առաջին պայմանագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Տեխասի Enterprise Products Partners LP էներգետիկ ընկերությունը հայտարարել է արտահանման պայմանագիր կնքելու մասին, այդպիսով դառնալով վերջին 40 տարում առաջին նավթ արտահանողն ԱՄՆ-ից, հայտնում է Wall Street Journal-ը:

Գործարքի մասին հայտարարվել է նավթի արտահանման էմբարգոյի չեղարկումից մեկ շաբաթ չանցած, նշում է պարբերականը:

Ընկերությունը մտադիր է Հարավային Տեխասում արդյունահանած 600.000 բարել նավթ բեռնել Հյուսթոնի տերմինալից հունվարի սկզբին:

Ըստ The Wall Street Journal-ի տեղեկությունների, նավթը կգնի հոլանդական Vitol Group-ը` տեղափոխելով Շվեյցարիա:

Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ-ն նավթի շուկայում կարող է մրցակցել Սաուդյան Արաբիայի, ՌԴ և Իրանի հետ: Սպառման հիմնական շուկան հավանաբար կդառնա ոչ թե Եվրոպան, այլ Հարավային Ամերիկայի երկրները, ինչպես նաև Մեքսիկան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է 2016 թ, ֆինանսական բյուջեի նախագիծը: Փաստաթուղթը չեղարկում է 1975 թվականից գործող նավթի արտահանման արգելքը:

Տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում նախագահը նախագիծը ստորագրելուց առաջ նշել է, որ «հիացած չէ» այդ հեռանկարով, հայտնում է Reuters-ը: «Սակայն սա բյուջե է, որը, իմ պնդմամբ, ներդրումներ է նախատեսում մեր բանակի և միջին դասի համար, առանց որևէ գաղափարական ուղղումի»,-ասել է Օբաման:

Էմբարգոյի չեղարկման համար պայքարում էին հանրապետականներն ու ամերիկյան նավթային ընկերությունները, այն դեպքում, երբ Սպիտակ տան վարչակազմը դեմ էր` պնդելով, որ անհրաժեշտ են էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Այդ վեճը դարձավ լիարժեք բյուջեի համաձայնեցման ձգձգման պատճառ, քանի որ այն պետք է ընդունվեր դեռ հոկտեմբերի 1-ին, երբ մեկնարկում է ֆինանսական տարին:

ԱՄՆ Սենատն ընդունեց բյուջեն մեծ ուշացումով` դեկտեմբերի 18-ին, այն կազմում է $1,1 տրլն և գործելու է մինչև 2016-ի սեպտեմբեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---