Թուրքիան Հայաստանին մեկուկես պայման է ներկայացնում

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական սահմանի բացման եւ երկու երկրների հարաբերությունների բարելավման համար Թուրքիան մեկուկես պահանջ ունի. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եւ 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրման երկկողմանի հանձնաժողովի ստեղծումը»,- Երեւանում հայտարարել է Տնտեսական եւ հասարակական հետազոտությունների թուրքական հիմնադրամի (TESEV) միջազգային քաղաքականության ծրագրերի ղեկավար Մենսուր Ակտյունը: Նրա խոսքերով, Անկարան Ադրբեջանի հետ հատուկ հարաբերությունների մեջ է, եւ թուրքական կողմը չէր ցանկանա զոհել դրանք հանուն Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման:



Թուրք քաղաքագետը նշել է, որ ներկա դրությամբ Թուրքիայի հանրությունը չի ժխտում «1915 թվականի ոբերգությունը»: «Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այն իրադարձությունները չեն համապատասխանում 1948 թվականին ընդունված Ցեղասպանության մասին Կոնվենցիային: Ինչ էկատարվել իրականում, պետք է հետազոտեն պատմաբանները: Այս հարցում փոխզիջում է պետք»,- ասել է նա:



Միեւնույն ժամանակ, նա գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայում լայն քննարկումների առարկա չեն հանդիսանում: «Այնուամենայնիվ, Թուրքիան պետք է վերջ դնի 1915 թվականի իրադարձությունների ճանաչման կամ չճանաչման պատմությանը: Մենք չենք կարող այդ հարցով պատերազմել ողջ աշխարհի դեմ»,- ընդգծել է Ակտյունը, ավելացնելով, որ, ամենայն հավանականությամբ, Թուրքիան կդիմի Հաագայի միջազգային դատարան տվյալ հարցի ճշտման համար: «Ինչպիսին էլ լինի Հաագայում կայացված դատավճիռը, հարցը կհանվի օրակարգից»,- ասել է Մենսուր Ակտյունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---