Վրաստանի նախագահը հաստատել է Կվիրիկաշվիլիի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում

Վրաստանի նախագահը հաստատել է Կվիրիկաշվիլիի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հաստատել է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

«Այս օրերին ես հաստատել եմ և վարչապետի հրաժարականը և նոր վարչապետի թեկնածությունը: Այժմ խորհրդարանի հերթն է»,- հայտարարել է Մարգվելաշվիլին, Gazeta.ru-ին հղումովգրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Համապատասխան հայտարարությամբ Ղարիբաշվիլին հանդես է եկել վրացական հեռուստաալիքների եթերում: Ըստ Վրաստանի սահմանադրության այս դեպքում կասեցվում են բոլոր նախարարների լիազորությունները և նրանք դառնում են պաշտոնակատարներ:

Ենթադրվում է, որ Ղարիբաշվիլին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի գլխավորի «Վրացական երազանք- ժողովրդական Վրաստան» կուսակցությունն ու դրա նախընտրական ցուցակը:

Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը, որը բաղկացած է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի անդամներից, դեկտեմբերի 25-ին երկրի վարչապետի պաշտոնի համար ներկայացրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը:

Վրաստանի սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականին հետևում է կառավարության բոլոր անդամների լիազորությունների դադարումը, և նրանք դառնում են ժամանակավոր պաշտոնակատար: Վրաստանի նախագահը յոթ օրվա ընթացքում պիտի ներկայացնի խորհրդարանին մեծամասնության հետ համաձայնեցված վարչապետի թեկնածուին, որն, իր հերթին, պիտի ներկայացնի կառավարության նոր անդամներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---