Թուրքիայի ՊՆ-ն կարող է աջակցել Ղրիմի շրջափակման կազմակերպիչներին

Թուրքիայի ՊՆ-ն կարող է աջակցել Ղրիմի շրջափակման կազմակերպիչներին

PanARMENIAN.Net - Ղրիմի շրջափակման կազմակերպիչներից մեկը` Լենուր Իսլյամովը, հայտարարել է, որ Թուրքիայի ՊՆ-ն սկսել է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինայում ստեղծվող Նոման Չելեբիջհանի անվան կամավորական գումարտակին: Գումարտակում ընդգրկված են Ղրիմի թաթարները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Օդեսայի ճգնաժամային մեդիակենտրոնին» Իսլյամովն ասել է, որ հիմնական ֆինանսավորումը դեռ ստանում են կամավորներից, իսկ Անկարան հագուստ և կոշիկ է մատակարարում ստորաբաժանմանը:

Ըստ նրա, գումարտակում 560 անդամ կլինի, իսկ հունվարի 15-ից այն կունենա զորամասի համար: Կազմավորման հիմնական խնդիրն է լինելու «Ղրիմի սահմանի պաշտպանությունը հենց Ղրիմում»: Իսլյամովը նաև ասել է, որ նպատակներից մեկը լինելու է «հարվածներն այն վայրերին հասցնել, որոնք միայն մենք կարող ենք իմանալ»:

Իսլյամովը, որին ՌԴ-ում հեռակա կարգով դիվերսիայի մեղադրանք է ներկայացվել, հայտարարել է, թե պետք է շարունակել Ղրիմի էներգաշրջափակումը` ընդլայնելով նաև պարենայինը: Ըստ նրա, կարելի է «փոքր մոտորանավակներով գրոհել նավերը, որոնք ապրանք են տանում Ղրիմ», սակայն դա ծայրահեղ միջոց է, կան նաև «այլ ավելի հետաքրքիր միջոցներ» ծովային շրջափակման համար:

Մեկ շաբաթից ավելի Ղրիմի էներգահամակարգն աշխատում էր մեկուսացման ռեժիմում այն բանից հետո, երբ նոյեմբերի 22-ի գիշերը Ուկրաինայի հարավում ԷՀԳ պայթեցման հետևանքով լիովին դադարեցվեց թերակղզու էլեկտրամատակարարումը: Ղրիմում և Սևաստոպոլում ԱԻ ռեժիմ սահմանվեց, էլեկտրականության վթարային անջատումներ սկսվեցին, ձեռնարկությունները դադարեցրին աշխատանքը: Ղրիմի շրջափակման կողմնակիցներն Ուկրաինայում թույլ չէին տալիս վերանորոգել ԷՀԳ վնասված սյուները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---