Ոչ ոք չի կասկածում, որ Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում վերադառնալ անցյալ

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնական օրենքի» հանրաքվեն հակադրական գնահատականների ալիք բարձրացրեց: Լեռնային Ղարաբաղում եւ դրա սահմաններից դուրս ոչ պաշտոնական գործիչներից եւ կազմակերպություններից շատերը դրանում տեսնում են ղարաբաղցի հայերի ձգտումը ժողովրդավարության դասեր քաղելու եւ նույնիսկ դրանում ընդգծելով իրենց առավելությունը` իրենց հիմնական հակառակորդների համեմատ: Սակայն ո՞վ էր կասկածում, որ նրանք չեն ցանկանում վերադառնալ ավելի հեռավոր անցյալ»,- այդպես է PanARMENIAN.Net ի թղթակցին մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի 1992-1996 թթ. ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:



«Կրկնվեմ. հանրավքեում նաեւ էական թերություն կար. նախկինում այնտեղ բնակված ադրբեջանցիների բացկայությունը հանրավքեին 1992-1994 թթ. պատերազմի պատճառով: Շատերը նշում են մակերեւույթին գտնվող խնդիրը` իրողության հետռեւանքները, սակայն չեն կարողանում կամ չեն ցանկանում գտնել պատճառները: Ասյպես կոչված ամնեզիան` պատճառա-հետեւանքյին կապերի կորստով, առավել ապշեցնում է նրանց, ովքեր չի ցանկանում որպես սկզբնապատճառ տեսնել հակամարտությունը ուժով կարգավորելու համակվածությունը»,- նշել է ռուս դիվանագետը:



Նրա խոսքերով, մի շարք պետություններ ու միջազգային կազմակերպություններ պաշտոնապես չեն ճանաչել չճանաչված պետության հանրաքվեն: «Ելույթ են ունեցել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Բաքվի գործակալությունները նույնիսկ վարպետացել են նրանց վերագրել ԼՂ-ին հակամարտության կողմ չճանաչելը): Ճանաչելը կան չճանաչելը, ինչպես նշվել է, քաղաքական ակտ է, այլ ոչ թե իրավական: Բոլոր սահմանադրությունները իշխանության աղբյուր են փնտրում հենց իրենց ժողովրդի ներսում (երբեմն հանրաքվեի ճանապարհով), այլ ոչ թե ճանաչումը դրսից: Պաշտոնյաները հաստատել են, որ հանրաքվեն անհնար է անտեսել: Այն չէր էլ կարող պաշտոնապես ճանաչվել դրսում, սակայն դե-ֆակտո արդեն հաշվի է առնվել: Ու՞մ է պետք այդքան իրարանցումը, եթե կարելի է ձեւացնել, որ այն չի էլ եղել: Ժողովուրդն այն կընդունի նաեւ որպես փորձ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու հանարքվեից առաջ: Եթե համաձայնագիր լինի, այսպես թե այնպես, ստիպված կլինեն ճանաչել նաեւ ԼՂ միջանկյալ կարգավիճակը մինչեւ այդ հանրաքվեն ընկած ժամանակահատվածում: Սակայն, առաջին հերթին, միջազգային հանրությանն անհրաժեշտ է 2007-2008 թվականներին հասնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքային ուղու բացկայության ճանաչմանը` հակամարատության բոլոր կողմերից»,- ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---