Թուրքիայում բախումները քրդերի հետ շարունակվում են. 3 թուրք զինվորական է սպանվել![]() 28 դեկտեմբերի 2015 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Շիրնակ գավառի Ջիզրա շրջանում զինվորական պարեկախմբի մեքենայի վրա Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների գրոհի հետևանքով 3 զինվոր է սպանվել, մեկ զինվոր և ոստիկանության աշխատակիցը ծանր վիրավորվել են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով: Քուրդ զինյալները պայթեցրել են նախապես տեղադրված պայթուցիկը, երբ ավտոմեքենան անցնում էր ճանապարհի այդ հատվածով: Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ զինյալների չեզոքացման գործողությունը շարունակվում է: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: Հակաահաբեկչական գործողությանը մասնակցում է մոտ 10 հազար զինվորական և ոստիկան: Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում քուրդ գրոհայինների դեմ գործողություն է իրականացվում: Դեկտեմբերի 21-ին 2 թուրք զինծառայող է զոհվել և 6-ը վիրավորվել է ՔԱՄ կողմից ճանապարահի եզրին ականի պայթեցման հետևանքով: Վերջին 4 ամսում քուրդ գրոհայիններն իրենց հերթին ոչնչացրել են ավելի քան 180 ոստիկան, զինվորական, քաղաքացիական անձ: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները հուլիսի 24-ից գրոհում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում գտնվող ՔԱԿ դիրքերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |