Ֆուտբոլի հավաքականը մարտին 2 ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում![]() 28 դեկտեմբերի 2015 - 16:57 AMT PanARMENIAN.Net - 2016-ի մարտի 21-ից 29-ը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է՝ որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու ժամանակահատված: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև արդեն ձեռք է բերվել համաձայնություն այդ ընթացքում՝ ընկերական խաղերի համար նախատեսված առաջին օրը, Երևանում ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան: Այս պահին ընթանում են բանակցություններ նշված ժամանակահատվածում ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ: Վերջերս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ ազգային թիմը մասնակցելու է ԱԱ-2018-ի ընտրական փուլին: ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներն են լինելու Լեհաստանի, Ռումինիայի, Դանիայի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի հավաքականները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |