Թուրքիայում ուժեղացվել են անվտանգության միջոցները. Նոր ահաբեկչությունների վտանգ կա

Թուրքիայում ուժեղացվել են անվտանգության միջոցները. Նոր ահաբեկչությունների վտանգ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցները Ամանորի տոնակատարության օրերին ահաբեկչական գործողությունների սպառնալիքի աճի պատճառով, գրում է Milliyet-ը:

Թուրքական հետախուզության վրա հղումով թերթը հայտնում է, որ «Իսլամական պետության» անդամ 5 մահապարտ ահաբեկիչ Լիբիայից Իտալիա է անցել, այնտեղից էլ` Թուրքիա, ահաբեկչություններ իրականացնելու նպատակով: Թուրքիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ մահապարտ ահաբեկիչներն այժմ թաքնվում են Շանլիուրֆա գավառում` Սիրիայի հետ սահմանին, ինչպես նաև զգոսաշրջային Մերսին գավառում, հայտնում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ թուրքական հետախուզությունը զգուշացրել էր երկրում նոր ահաբեկչական գործողությունների հավանականության մասին: Ըստ նրա տվյալների, ևս 20 մահապարտ ահաբեկիչ պատրաստվում է բռնարարքներ իրականացնել Թուրքիայի տարբեր քաղաքներում:

Դեկտեմբերի 28-ին ոստիկանությունը ևս մեկ մահապարտ ահաբեկչի` Թուրքիայի քաղաքացի Մահիմր Ուլաշի հետախուզում հայտարարեց:

Վերջերս Ուլաշն ընտանիքի հետ փորձել էր անցնել Սիրիա` ԻՊ գրոհայիններին միանալու նպատակով: Նրա ընտանիքի անդամները մահացել են ականի պայթյունից` սահմանն անցնելիս:

Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 102-ի: 246 մարդ վիրավորվել է: Դա տեղի է ունեցել երկաթուղային կայարանի շրջանում, որտեղ անցնում էր արհմիությունների կազմակերպած «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» կարգախոսով հակապատերազմական հանրահավաքը:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իշխանությունները պայթյունները որակել են որպես ահաբեկչություն:

Հոկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Անկարայի դատարանն արգելել է տեղեկություններ հրապարակել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է, որ մեդիայի հրապարակումներում կասկածյալների, նրանց գտնվելու վայրի, օգտագործած մեքենաների մասին տեղեկությունների հրապարակումները կարող են խոչընդոտել կասկածյալներին բռնելու գործընթացն ու վտանգել հանրության կյանքն ու ազգային անվտանգությունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թուրքական հետախուզությունն այդ ահաբեկչության համար պատասխանատու է համարում ԻՊ-ին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---