Սիրիայի բանակը կարևոր ռազմակայան է գրավել երկրի հարավում30 դեկտեմբերի 2015 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Ինչպես կառավարական, այնպեսլ էլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ Սիրիայի բանակին հաջողվել է դուրս մղել ապստամբներին երկրի հարավում գտնվող Դերա գավառի առանցքային ռազմակայանից և հսկողություն հաստատել գավառի մայրաքաղաք Դերաայի հյուսիսային մասում, հայտնում է AP-ին: Ազատագրված ռազմակայանը գտնվում է Շեյխ ալ Մաքսեն քաղաքում՝ Դամասկոսից 90 կմ հեռավորության վրա՝ Հորդանանի հետ սահմանից ոչ հեռու: Սիրիական բանակը նահանջել էր այնտեղից նախորդ տարվա հունվարին: Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուրահմանը հայտարարել է, որ ռազմակայանի ու բնակավայրերի գրավումը Դերա գավառում շատ կարևոր է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ամրապնդման համար, քանի որ այժմ Դամասկոսն ու Դերան կապող ճանապարհը կառավարական բանակի հսկողության տակ է առնվել: Ըստ Աբդուրահմանի, մարտերը գավառում սկսվել էին նախօրեին: Կառավարական զորքերին սատարում էին Իրանի զինվորականները, լիբանանյան Հեզբոլլահ շարժումը, ինչպես նաև սիրիական և ռուսական ավիացիայի ինքնաթիռները, որոնք մոտ 80 ավիահարված են հասցրել, ասել է Աբդուրահմանը: Սիրիական ընդդիմության ակտիվիստ Ահմադ ալ Մասալմեհն իր հերթին հայտնել է, որ ռազմակայանի համար մարտերում Ասադի ուժերը գրավել են ռազմակայանի մեծ մասը, սակայն ամբողջությամբ չեն գրավել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը ՌԴ օդուժի աջակցությամբ սեղմում է շրջափակման օղակը Դամասկոսի արվարձաններում: «Դամասկոսի մատույցներում կառավարական ուժերը հսկողություն են հաստատել Մարջ-Սուլթան բնակավայրում և շարունակում են նախահարձակ գործողությունները` սեղմելով շրջափակման օղակը ապօրինի զինված կազմավորումների շուրջ Նաշաբաի, Նուլա, Դումա, Զիբիդին ուղղություններով»,-ասել է Ռուդսկոյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Photo: AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |