Ադրբեջանը մտադիր է փակել իր դեսպանատները մի շարք երկրներում. Փող չկա![]() 5 հունվարի 2016 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ մտադիր է որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ փակել մի շարք երկրներում: Որպես հիմնական պատճառ նշվել է ծանր տնտեսական վիճակը՝ նավթի գների նվազման արդյունքում: Ինչպես հայտնել է Haqqin.az-ը, ԱԳՆ-ն արդեն պատրաստել է Ադրբեջանի այն դեսպանատների ցանկը, որոնք ենթակա են փակման: Դրանց թվում նշվել են դեսպանատների և առևտրային ներկայացուցչությունների գրասենյակների փակումն Ուրուգվայում, Կոլումբիայում և Կուբայում, Ադրբեջանի պատվավոր հյուպատոսությունները Գենուայում, Լիբանանում, Բրատիսլավայում, Խարկովում, ամերիկյան Սանտա Ֆեում: Ամեն տարի Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ էր ծախսում դրանց պահպանման վրա: Բացի այդ, հետաձգվում է Ադրբեջանի դեսպանությունների բացումը Թաիլանդում, Օմանում, Իրաքում և Աֆղանստանում: «Մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների փակման մասին: Այդ հարցը քննարկման փուլում է երկրի կառավարությունում», -ավելի ուշ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը: «Ինչ վերաբերում է պատվավոր հյուպատոսությունների փակմանը, ապա դրանք իրենք են ֆինանսավորում իրենց գործունեությունը», -ասել է Հաջիևը: Ամեն դեպքում, ըստ նրա, այս կամ այն արտասահմանյան ներկայացուցչության փակումը կառավարության իրավասության ներքո է: «Վերջնական որոշում դեռ չի կայացվել: Այս հարցում պետք է հաշվի առնել փոխադարձ հարաբերություններն ու քաղաքական հարցերը: Ծախսերի նվազման համար մենք կարող ենք կրճատել աշխատակիցների թիվը», -ասել է Հաջիևը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |