Պիտեր Սեմնեբի. ԵՄ-ն «ափսոսում է» Ղարաբաղում հանրաքվեի անցկացման մասին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը հարկավոր է լուծել բանակցությունների միջոցով, այլ ոչ թե հանրաքվեի: Այդ մասին Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, հանրաքվեն մի իրավիճակ է ստեղծում, որն «որոշ առումով կանխապես լուծում է այն հարցերը, որոնք պետք է լուծել բանակցային գործընթացի շրջանակներում»: «Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Այդ հարցը այժմ ընթացող բանակցությունների էությունն է»,-նշել է դիվանագետը: Անդրադառնալով Եվրամիության դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղում կայացած կիրակնօրյա հանրաքվեի վերաբերյալ` Սեմնեբին նշել է, որ հանրաքվեն չօգնեց կարգավորմանը: «Եվրամիությունն ափսոսում է, որ այն անց է կացվել այն պահին, երբ վերսկսվել են բանակցությունները կողմերի միջեւ: Նախօրեին Բրյուսելում տարածվել էր ԵՄ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունը չի ճանաչի ոչ հանրաքվեն, ոչ նրա արդյունքները»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---