Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Եմենում իր դեսպանատան վրա ավիահարձակման մեջ

Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Եմենում իր դեսպանատան վրա ավիահարձակման մեջ

PanARMENIAN.Net - Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Եմենի մայրաքաղաք Սանայում իր դեսպանատանը ավիահարված հասցնելու մեջ: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն Իրանի IRIB լրատվական ալիքի վրա հղումով, դեսպանատան վրա գրոհի արդյունքում պահապաններից մի քանիսը վիրավորվել է:

«Դա սաուդյան իշխանությունների միտումնավոր և գիտակցված ակցիան է, որը խախտում է բոլոր միջազգային կոնվենցիաները և դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը ցանկացած պայմաններում ապահովելու վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը: Ուստի ակցիայի պատասխանատվությունը կրում է պաշտոնական Էր Ռիադը, որն էլ պետք է հատուցի հասցված վնասն ու աշխատակիցների վիրավորումը»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Ջաբերի Անսարին:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ կքննի Իրանի դեսպանությունը ռմբակոծելու վերաբերյալ Թեհրանի մեղադրանքները:

Թեհրանի և Էր Ռիադի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատժի ենթարկելուց հետո, որոնց թվում էր նաև շիա քարոզիչ Իմր ալ Նիմրը: Ի պատասխան ցուցարարների ամբոխը ջախջախեց Սաուդյան Արաբիայի դեսպանատունը Թեհրանում և հյուպատոսությունը Մեշհեդում, որից հետո մի շարք արաբական երկրներ հետ կանչեցին դեսպաններին Իրանից կամ խզեցին նրա հետ դիվանագիտական հարաբերությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---