ԱՄՆ պետքարտուղար. Իրանի և գերտերությունների միջև կնքված պայմանագիրը շատ մոտ է իրականացման

ԱՄՆ պետքարտուղար. Իրանի և գերտերությունների միջև կնքված պայմանագիրը շատ մոտ է իրականացման

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Իրանի և գերտերությունների միջև կնքված պայմանագիրը շատ մոտ է իրականացման, եթե ամեն ինչ լավ ընթանա, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Քերրիի փոխանցմամբ՝ հունվարի 7-ին իր հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է, որ Թեհրանը մտադիր է իրագործել ստանձնած պատասխանատվությունը հնարավորինս արագ:

Միացյալ Նահանգները ևս պատրաստ է նույն կերպ գործել, ասել է պետքարտուղարը:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:

«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---