Ֆուտբոլում տեսակրկնությունների գաղափարը կարող է մարտին հավանության արժանանալ

Ֆուտբոլում տեսակրկնությունների գաղափարը կարող է մարտին հավանության արժանանալ

PanARMENIAN.Net - Տեսակրկնությունների համակարգի փորձարկումը ֆուտբոլում կարող է իրականացվել գալիք խաղաշրջանում:

Ինչպես գրում է Ռ-Սպորտը Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային խորհրդի վրա հղումով (IFAB), տեսակրկնությունների ներմուծումը կոչված է օգնելու դատավորներին վիճահարույց պահերի, դարպասի գրավման և կանոնների խախտման ժամանակ:

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս նախաձեռնությունը հավանության արժանանա կազմակերպության մարտին կայանալիք ամենամյա հավաքին: Դեռ պետք է քննարկել մանրամասները, սակայն ընդհանուր սկզբունքներն արդեն կան», -հայտարարել է IFAB անդամ Ջոնաթան Ֆորդը:

Այժմ տեսակրկնությունների օգտագործումը թույլատրված չէ և պետք է ստանալ IFAB հավանությունը: Կազմակերպությանն անդամակցում է ՖԻՖԱ 4 անդամ և բրիտանական ասոցիացիաները ներկայացնող 4 անդամ: Որոշման կայացման համար անհրաժեշտ է ստանալ 6 անդամի հավանությունը:

Հավանաբար, տեսակրկնությունների համակարգը կփորձարկվի Անգլիայի գավաթի մրցաշարում, գրում է BBC-ին: 2015-ի հոկտեմբերին իր հետաքրքրվածության մասին այս հարցում հայտնեց MLS-ը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան, ԱՄՆ և Կանադայի ֆուտբոլային լիգայի համակարգի բարձրագույն դիվիզիոնը, ինչպես նաև Բրազիլիայի ֆուտբոլի համադաշնությունը:

Տեսակրկնությունների ներմուծման գաղափարը շատ վեճերի առիթ է տվել: Հակառակորդները նշում են, որ տեսանյութի դիտման համար անհրաժեշտ ժամանակը կձգձգի խաղի ընթացքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---